26/08/2010 10:08
ԶԼՄ-ներ. Կիմ Չեն Իրն այցելել է Չինաստան
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Իրն այցելել է Չինաստան: Այդ մասին, համաձայն «Ռենհապ» գործակալությանը, հայտնել է Հարավային Կորեայի կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը: Այցի նպատակի և մանրամասնություն վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ բացակայում է:
«Կան նշաններ, որոնք վկայում են, որ Կիմ Չեն Իրը այցով ժամանել է Չինաստան», - հայտնել է հարավկորեական կառավարությունում աղբյուրը:
Համաձայն հարավկորեական YTN հեռուստաալիքի` Կիմ Չեն Իրին Չինաստան կատարած այցի ընթացքում ուղեկցել է նրա կրտսեր որդին` Կիմ Չոն Ունը:
Նշենք, որ Չինաստանի և ԿԺԴՀ ԱԳ նախարարություններում այս մասին որևէ մեկնաբանություններ առայժմ չեն արել: