26/08/2010 11:11
ՌԴ և Շվեյցարիայի նախագահները միջազգային հարցեր են քննարկելու
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը այսօր Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտխարդի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, քննարկելու է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայմանն առնչվող, ինչպես նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
«Նախատեսված բանակցությունների շրջանակում քննարկվելու են 2009 թ-ի սեպտեմբերի 21-22 նախագահ Դ. Մեդվեդևի Շվեյցարիա կատարած այցի ժամանակ ձեռքբերված նաև մի շարք այլ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ հարցեր»,- հաղորդում է Ռիա Նովստին` հղում կատարելով Կրեմլի աղբյուրին: