26/08/2010 11:48
Պետդեպը մեկնաբանել է Գյումրիում ՌԴ բազաների շուրջ զարգացումները
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Գյումրիում ռուսաստանյան բազաների շուրջ Հայաստանի և ՌԴ-ի միջև համաձայնագրի ստորագրմումը, որը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվդևի Հայաստան կատարած այցի շրջանակներում: Այս մասին գրում է «Վզգլյադ» պարբերականը:
«Կարծում եմ, որ այդ հարցը վերաբերում է երկու կողմերին` Ռուսաստանին և Հայաստանին: Իհարկե, ԱՄՆ-ը կապված է Հայաստանի հետ սերտ գործընկերային հարաբերություններով, և մենք հույս ունենք, որ դրանք կպահպանվեն», - ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը և նշել, որ «Ռուսաստանը Մինսկի խմբի մաս է կազմում և այդ հարցում կառուցողական դեր է կատարում»: