27/08/2010 11:46
Վրաստանի դպրոցներում ազգային պար կսովորեցնեն
Ուսումնական տարվա սկզբից բոլոր վրաստանյան դպրոցներում նոր առարկա է մտցվում` ազգային պար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին` Բազալեթի հանգստայն վայրում ուսուցիչների հետ հանդիպմանը:
Նա պատմել է, որ երկրի կրթության նախարարի հետ «որոշում է ընդունել` այդ առարկան մտցնելու մասին, քանի որ այսօրվա դրությամբ հատուկ հաստատություններում երեխաներին ազգային պար սովորեցնելը թանկ հաճույք է»:
«Մարդը պետք է կարողանա գոնե իր հարսանիքին ազգային պար պարել», - ասել է Սահակաշվիլին և հավելել. «Մենք սերունդ ենք դաստիարակում, որը կտիրապետի ազգային պարին և ավանդույթներին»: