27/08/2010 09:47
Վրաստանը տարանցիկ բեռնափոխադրման վրա տուրք է դրել
Այսուհետ, համաձայն Վրաստանի կառավարության որոշման, այս երկրի ճանապարհներով բեռներ փոխադրելու համար պետք է վճարել 200 լարի տուրք: Այս մասին հաղորդում է trans-port-com.ua-ն` վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարությանը:
Համաձայն կառավարության որոշման` 200 լարիի չափով տուրքը տարածվում է բոլոր տրանսպորտային միջոցների վրա` բացառությամբ միկրոավտոբուսների, որոնք բեռը փոխադրում են Վրաստանի տարածքով մաքսային հսկողության ներքո:
Վճարումն իրականացվում է Վրաստանի բանկերում:
«Բեռնափոխադրողներն ազատվում են տուրքից միայն այն դեպքում, եթե փոխադրումն իրականացվում է ծովային նավահանգստից մինչև մաքսային գոտի` 10 կմ հեռավորության վրա կամ հակառակ ուղղությամբ», - հայտնել են Վրաստանի Ֆիննախից:
Տուրքը չվճարելու դեպքում բեռնափոխադրողը կտուգանվի:
Վրատսանի ավտոճանապարհների վարչությունում աղբյուրին հայտնել են, որ տուրքի կիրառումն անհրաժեշտ է երկրի ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման համար, ինչը տարեկան արժե շուրջ 300 մլն լարի: