27/08/2010 12:20
Սալեխի. Իրանը մտադիր չէ կանգ առնել ձեռքբերածի վրա
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Ալի Ակբար Սալեխին հայտարարել է, որ Իրանը մտադիր է ուսումնասիրել ավելի մեծ քանակով հարստացված ուրան ստանալու հնարավորությունները` երկրի բնակչության կարիքներից ելնելով: Այս մասին հայտնում է Ռոսբալտը` վկայակոչելով «միգնյուց.քոմ»-ին:
Նա նշել է որոշակի ուսումնասիրության անցկացման մասին, որը թույլ է տալիս «հուսալ, որ երկրի տարածքում կարող են ուրանի հանքատեսակներ հայտնաբերվել»:
«Մենք մտադիր չենք կանգ առնել ձեռքբերածի վրա և ուրանային հորիզոնների ընդլայնման նոր ուղիներ ենք որոնում», - հայտարարել է Սալեխին: