27/08/2010 11:22
Նեթանյահուն պատրաստ է հանդիպել Աբբասի հետ երկու շաբաթը մեկ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է երկու շաբաթը մեկ հանդիպել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ` քննարկելու իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման կարևորագույն հարցերը:
Այս մասին, համաձայն «Վզգլյադ.ռու-ի», հաղորդում է Jerusalem Post թերթը` հիմնվելով նախօրեին Նեթանյահուի և նրա մտերիմների հետ քննարկում-հանդիպումը:
Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է, որ Մահմուդ Աբբասի հետ միայն իր «անմիջական, անուղակի և շարունակական կապերը» կարող են նպաստել պաղեստինաիսրայելական հիմնախնդիրների կարգավորմանը: Հանդիպման մանրամասները կհամաձայնեցվեն երկու երկրների պատվիրակությունների հանդիպումների ընդմիջումների ժամանակ` «արագ, մանրամասն և ամենայն լրջությամբ»:
Իսրայելական պատվիրակությունը կգլխավորի պաղեստինյան հարցում առաջատար մասնագետ Ացխակ Մոլխոն, կմասնակցեն նաև վարչապետի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության և բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ: