27/08/2010 15:31
Բանտային կապելանների ժողով` Ստոկհոլմում
Օգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ Բանտային կապելանների միջազգային ասոցիացիայի(IPCA) 6-րդ միջազգային ժողովը` «Մոռացված մարդիկ» խորագրով: Ժողովին մասնակցում էին 320 կապելաններ աշխարհի բոլոր անկյուններից: Այն կազակապերվել էր IPCA-ի և Շվեդիայի կառավարության կողմից: Ժողովի ընթացքում քննարկվեցին բանտարկյալների հոգևոր դաստիարակության, սոցիալ-տնտեսական և կրթական հիմնախնդիրները:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ ժողովին Հայ Առաքելական եկեղեցին ներկայացրեցին Տ. Կարապետ ավագ քհն. Գըլըճյանը և Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը: