27/08/2010 09:23
Թուրքիան նույնիսկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ նույնսիկ ժամանակավոր չի բացի Հայաստանի հետ սահմանը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով թուրքական ԴՀԱ-ին, Դավութօղլուն այդ մասին ասել է Քոնիա նահանգի բնակչության հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր թուրքական սահմանադրության սպասվող հանրաքվեին:
Նա նշել է, որ սեպտեմբերի 11-17 կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակցելու է նաև Թուրքիան, ունեն զուտ մարդասիրական բնույթ:
«Այդ զորավարժությունները նպատակաուղղված են այնպիսի բնական աղետների հետևանքների վերացմանը, ինչպիսին է երկրաշարժը: Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, բնականաբար կմասնակցի այդ զորավարժություններին: Սակայն, Հայաստանի հետ սահմանը նույնիսկ ժամանակավոր չի բացվի: Այդ հարցն ընդգրկված չէ օրակարգում», - ասել է Դավութօղլուն: