28/08/2010 11:14
Երկրաշարժ Իրանում. կան զոհեր և վիրավորներ
Իրանի հյուսիում գտնվող Սեմնան գավառում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 4 տասնակ մարդ վիրավորվել են, հաղորդում է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկատվության, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դամգհան քաղաքում, որը գտնվում է Թեհրանից 278 կմ հեռավորության վրա: Թեհրանի արևելյան շրջաններում նույնպես զգացվել են ստորգետնյա ցնցումներ: Երկրաշարժի հետևանքով նաև վնասվել են Դագհանից հարավ գտնվող որոշ բնակավայրերի շինություններ: