30/08/2010 13:04
ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի արտգործնախարարի հետ
ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ, հանդիպել է Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ:
Ինչպես հայտնում են ՀՅԴ մամլո դիվանից, հանդիպմանը ներկա էր նաև Արգենտինայի Արդարադատության նախկին նախարար Լէոն Կարլոս Արսլանյանը:
Պատվիրակությունը գնահատել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը, ինչպես նաև գոհունակություն է հայտնել Հայաստանին և հայությանը ցուցաբերած աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Արգենտինա - Հայաստան դիվնագիտական հարաբերությունների զարգացման մասին: Հայկական կողմը փոխանցեց իր մտահոգությունը` Կովկասում չլուծված խնդիրների վերաբերյալ:
Նախարար Թիմերմանը կարևորել է Արգենտինայի տնտեսական, գիտական և ընկերային կյանքի մեջ հայ համայնքի կարևոր ներդրումը: