30/08/2010 11:14
Ադրբեջանը հայկական դիրքերի վրա արձակել է մինչև 300 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` ի տարբերություն նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են:
Օգոստոսի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը` հիմնականում «АК» տիպի ինքնաձիգերից և «СВД» դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է մինչև 300 կրակոց:
Նշված ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: