30/08/2010 11:07
Օբաման վերադարձել է արձակուրդից. նրան հագեցած շաբաթ է սպասվում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձակուրդից այսօր վերադարձավ Սպիտակ տուն: Օբաման Մասաչուսեթս նահանգի Մարթաս-Վինյարդ կղզում իր տասնօրյա հանգիստն անցկացրել է ընտանիքի և ամենամոտ ընկերների շրջապատում:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, Օբամային սպասվում է կարևոր իրադարձություններով հագեցած շաբաթ:
Օգոստոս 31-ին տեղի է ունենալու Իրաքում ամերիկյան զորքերի ռազմական առաքելության կարգավիճակի փոփոխությունը` այսպես կոչված «օգնող-խորհրդակցայինի»: Եվ չնայած նրան, որ ամերիկացիներն իրենց մարտական զորքերը հանել են այդ երկրի սահմաններից, այնումաենայնիվ Օբաման և նրա կողմնակիցներն այդ ամսաթիվը համարում են շատ կարևոր: Դրա հետ կապված` ԱՄՆ նախագահն այցելելու է Տեխաս նահանգի ռազմական բազաներից մեկը, իսկ երեկոյան իրաքյան թեմատիկայով հեռուստաուղերձով կդիմի բնակչությանը: Սպիտակ տնից մասնավորեցնում են, որ հեռուստաեթերի ժամանակ կլինեն նաև այլ թեմաներ, մասնավորապես` Աֆղանստանի վերաբերյալ: