30/08/2010 10:35
ՀՀ նախագահ. Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ բացառվում է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի թիվ 11 ավագ դպրոց այցելության ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը այլևս երբեք այս կամ այն կերպով չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ:
Ինչպես հաղորդում է analitika.at.ua-ն, Սերժ Սարգսյանը իր խոսքում նշել է, որ մեր գործունեությունը պետք է ուղղված լինի այն բանի վրա, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև այլ երկրները համոզվեն, որ հետադարձ ճանապարհ չկա, և Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ բացառվում է:
Նախագահը նշել է, որ Արցախը, ունենալով բազմաթիվ խնդիրներ, արդեն կայացած պետություն է, որը կզարգանա և կամրապնդվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել են Ստեփանակերտում գործող մի շարք կրթամշակութային հաստատություններ:
Նախագահներին ուղեկցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: