31/08/2010 11:20
Դաֆն ու Էնդրյուսը չեն ժամանի Երևան
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ կորուստներ է կրել: Ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը` «Ֆուլհեմի» 31-ամյա կիսապաշտպան Դամիեն Դաֆը, ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը», «Բլեքպուլի» հետ կայացած խաղում ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա ժամանել Երևան և մասնակցել Հայաստանի ընտրանու հետ սեպտեմբերի 3-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ընտրական հանդիպմանը: Իռլանդացիներին չի կարողանա օգնել նաև «Բլեքբեռնի» 29-ամյա կիսապաշտպան Քեյթ Էնդրյուսը, ով այժմ վերականգնողական շրջանում է: