31/08/2010 11:51
Կառլուշ Կեյրուշը որակազրկվել է 6 ամսով
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը որակազրկվել է 6 ամսով` հակադոպինգային ծառայությունների աշխատանքները խոչընդոտելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է CP-ն:
Աղբյուրի հաղորդման համաձայն` Կեյրուշը պորտուգալական հակադոպինգային գործակալության կողմից պատժվել է աշխարհի առաջնության մեկնարկից առաջ արձանագրված միջադեպի արդյունքում: Նա վիրավորել է գործակալության սպաներին և չի թույլատրել նրանց` կատարելու իրենց պարտականությունները:
Պորտուգալիայի ֆեդերացիան առայժմ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատությունը:
Նշենք, որ երկրի ֆուտբոլային գերատեսչության կողմից նույն արարքի համար Կեյրուշն արդեն որակազրկվել է մեկ ամսով: