31/08/2010 09:45
Սահակաշվիլին իրեն օդաչու է զգացել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 4L-GAF կառավարական ինքնաթիռի ղեկին թռիչք է կատարել Բաթումիի և Աջարիայի սևծովյան ափի վրայով: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Աղբյուրը նշում է, որ եթեր է հեռարձակվել, թե ինչպես է Սահակաշվիլին Աջարիայի ղեկավար Լևան Վարշալոմիձեի հետ բարձրանում 4-տեղանոց ինքնաթիռը, այնուհետև ինքնաթիռը օդ բարձրացնում, անգլերենով խոսում դիսպետչերի հետ, անցնում է ծովի վրայով և վայրէջք կատարում:
Նշվում է, որ տեսանյութում չեն ցուցադրել, թե արդյոք օդաչուի խցիկում պրոֆեսիոնալ օդաչու եղե՞լ է: