01/09/2010 10:20
Օբաման հայտարարեց Իրաքում ռազմական օպերացիայի ավարտը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարեց Իրաքում ամերիկյան զինվորականների ռազմական օպերացիայի ավարտի մասին, նշելով, որ Միացյալ Նահանգները «ահռելի մեծ գին» են վճարել, որպեսզի «փոխանցեն Իրաքի ապագան նրա ժողովրդի ձեռքերը»:
Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, հեռուստաուղերձում Օբաման նշել է, որ խոսքեր չունի արտահայտելու իր խորին շնորհակալությունը բոլոր զինծառայողներին` ամերիկյան զորքերի կրած զրկանքների համար:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ այժմ «ամենից հրատապ խնդիրը» ամերիկյան տնտեսության վերականգնումն է: