01/09/2010 14:53
Գերակատարումներ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեում
2010 թ-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: Այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9 մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009 թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76,4 մլրդ դրամ, իսկ 2008 թ-ի առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան 4 մլրդ դրամ /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/: