01/09/2010 14:10
Պույոլը վնասվածք է ստացել
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել աշխարհի չեմպիոններին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Լիխտենշտեյնի ընտրանու հետ սեպտեմբերի 3-ին կայանալիք մեկնարկային խաղում: Նա չի կարողանա խաղալ նաև սեպտեմբերի 7-ին, երբ Իսպանիայի հավաքականն ստուգողական խաղում ուժերը կչափի Արգենտինայի ազգային թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Պույոլին կփոխարինի «Օսասունայի» պաշտպան Իգնասիո Մոնրեալը: