03/09/2010 12:17
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնեց Բուխարեստ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» և «Զարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցնե±ր, թե± խոչընդոտներ»:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ: