03/09/2010 10:19
Լևոն Արոնյանը` «Մեծ սաղավարտի» խաղարկությունում
Լևոն Արոնյանը սեպտեմբերի 3-8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայ գրոսմայստերի մրցակիցներն են Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան):
Շանհայի մրցաշարում 1-ին և երկրորդ տեղերն զբաղեցրած շախմատիստները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ միասին հանդես կգան «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլում: