03/09/2010 16:09
Լևոն Արոնյանը պարտության մատնեց Վան Հաոյին
Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած «Մեծ սաղավարտի» խաղարկության առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով առավելության հասավ Վան Հաոյի նկատմամբ: Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսեյ Շիրով պարտիան այս պահին ընթացքի մեջ է:
Ավելացնենք, որ Շանհայի մրցաշարում 1-ին և երկրորդ տեղերն զբաղեցրած շախմատիստները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ միասին հանդես կգան «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլում: