03/09/2010 09:45
Թուրքիայի բանակը «խելացի» մահվան զենք կունենա
F-35 Lightning II ինքնաթիռը շուտով կհամալրի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մի շարք երկրների բանակների զինանոցը: Թուրքիան, որ իր ավանդն է ունեցել այս ինքնաթիռների ստեղծման գործում, մտադիր է փոխարինել օդուժում առկա F-16-ները F-35-ով: Թուրքական ՌՕՈՒ-ն այն անվանել է İldırım (կայծակ):
Ինչպես հաղորդում է «իսլամնյուս.ռու»-ն, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, նոր ինքնաթիռի արտադրության նախագիծն արժե 11 մլրդ դոլլար: Այն ունի մեկ շարժիչ և մեկ նստատեղ:
Թուրքական ԶԼՄ-ներն ինքնաթիռն անվանել են «խելացի» մահվան զենք: