04/09/2010 14:42
«ԼՂՀ խնդիրը բոլոր տեսակի շահարկումներից զերծ է»
ԼՂՀ անկախության ճանաչումը բավականին նուրբ խնդիր է, իսկ Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում առավել քան երբեք` հստակ և անբեկանիելի` բոլոր իմաստներով և բորոր հարթակներում: Նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության` ԱԺ ներկայացված այն օրինագծին, համաձայն որի Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:
«Ես կարծում եմ, որ դեռ այն ճիշտ ժամանակը չէ, որ մենք ցուցաբերենք շտապողականություն, քանի որ բանակցային գործընթացն ունի ժամանակային տրամաբանություն, և ցանակալի չէ, որ այն խախտվի Հայաստանի կողմից` այն դեպքում, երբ մենք բանակցային գործընթացի բազմաթիվ խախտումների ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից»,- ասաց Ա. Զաքարյանը` հավելելով, որ մեր վարած քաղաքականությունը պետք է զերծ մնա բանակցային գործընթացից որևէ կերպ շեղվելուց:
Ըստ ՀՀԿ ներկայացուցչի` Հայաստանին հաջողվել է ԼՂՀ հարցը զերծ պահել թե’ միջազգային, թե’ ներքաղաքական շահարկումներից: