04/09/2010 10:31
Թոնի Բլեր. Մենք կկանգնեցնենք Իրանին
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որն այսօր հանդիսանում է մերձավորարևելյան կարգավորման գծով միջազգային քառյակի հատուկ դեսպանը, Բի-Բի-ՍԻ-ին տված հարցազրույցում` նվիրված իր մեմուրաների հրատարակմանը, հայտարարել է, որ Իրանը իսլամական արմատականության խոշորագույն պետություն-աջակիցներից մեկն է և անհրաժեշտ է ցանկացած եղանակով չթողնել Թեհրանին միջուկային զենք ստեղծել:
«Մենք պետք է Իրանին շատ ստույգ ազդանշան տանք, որ նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք և մենք նրանց կկանգնեցնենք»,- ըստ BBC Russian-ի, ասել է նա:
Բլերը ճշտել է, որ հանդես չի գալիս ռազմական գործողությունների օգտին, այլ պարզապես ցանկանում է ասել, որ չի կարելի բացառել ոչ մի տարբերակ: