04/09/2010 12:14
Այսօր Մոսկվան նշում է Քաղաքի օրը
Սեպտեմբերի 4-ին Մոսկվան նշում է Քաղաքի օրը: Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ռդ մայրաքաղում նախատեսվում են մոտ 550 հանդիսավոր և տոնական միջոցառումներ, ավելի քան 130` համաքաղաքային նշանակության:
Ռուսական կայքերը տեղեկացնում են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհանվորել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին տոնի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Քաղաքի օրվա տոնի հետ կապված հավաքվել էին մինչև 3-4 մլն մարդ, միայն մայրաքաղաքի կենտրոնում` 400 հազար:
Անվտանգության նկատառումներով այդ օրերին որոշվել են տրանսպորտի հատուկ ուղերթեր, որոնք տեղափոխելու են հյուրերին դեպի միջոցառման վայրերը:
Միջոցառումների պատճառով Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 8-ից հետո փակվել են մայրաքաղաքի որոշ փողոցներ, ավելի ուշ կփկավեն նաև մի քանիսը: