04/09/2010 11:05
Օբաման և Ռասմուսսենը կքննարկեն ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 7-ին բանակցություններ է վարելու ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերսեն Ֆոգ Ռասմուսսենի հետ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովստի գործակալությունը` հղում կատարելով Սպիտակ տան տարածած հաղորդագրությանը:
«Նախագահը սեպտեմբերի 7-ին Սպիտակ տանն ընդունելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Արնդերս Ֆոգ Ռասմուսսենին: Նրանք քննարկելու են Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ԱՄՆ-ի շահերի զարգացման գործում ՆԱՏՕ-ի դերակատարման հարցը` ներառյալ համագործակցությունը Աֆղանստանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերից է նաև պորտուգալյան Լիսաբոնում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի նոյեմբերի 19-20 գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու 21-րդ դարի մարտահրավերների նախապատրաստմանը: Հանդիպումն անցնելու է համագործակիցների միջև շարունակական խորհրդատվությունների շրջանակում»,- ասված է մամլո հաղորդագրությունում: