04/09/2010 09:47
Սահակաշվիլին ընդդիմությանը «ինքնակոչ ազգային խիղճ» է անվանել
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրաստանյան ընդդիմության այն մասը, որը ակտիվ կերպով հանդես է գալիս ընդդեմ ներկայիս իշխանությունների քաղաքականության, անվանել է «ինքնակոչ ազգային խիղճ» և նշել է, որ նրանց գործողությունների հետևում Ռուսաստանն է կանգնած:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ելույթ ունենալով նախօրեին խորհրդարանական մեծամասնության առջև` Սահակաշվիլին հիշել է Թբիլիսիում անցած տարվա մասսայական բողոքի ակցիաները և անվանել դրանք «հակապետական, հակազգային և հակավրացական»:
Վրաստանի նախագահի կարծիքով` ավստրիական իրավապահների եզրահանգումը ցույց է տվել, որ անցած տարվա բողոքի ակցիաները ֆինանսավորվել են վրաց-ռուսական մաֆիայի կողմից:
«Ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում, և ինչպիսին պատվիրատուն էր, այնպիսին էլ նրանց էսթետիկան էր», - ասել է Սահակաշվիլին` ի նկատի ունենալով Ռուսթավելիի պողոտայում տեղադրված վանդակները: