04/09/2010 10:26
Բաքու կժամանի Պիտեր Սեմնեբին
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին սեպտեմբերի 5-ից 7-ը կայցելի Բաքու, որտեղ կքննարկի երկրում սպասվող խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հաղորդում է «Նվոստի-Գրուզիան»:
«Պիտեր Սեմնեբիի Ադրբեջան կատարվելիք այցի շրջանակներում կքննարկվեն նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ադրբեջանում և Հարավային Կովկասում», - համաձայն աղբյուրի` ասված է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում: