06/09/2010 11:04
Պաղեստինի առաջնորդը քննադատել է Ահմադինեժադին
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը քննադատության է ենթարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այն հայտարարությունը, թե խաղաղության հաստատման նպատակով սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում մեկնարկած իսրայելա-պաղեստինյան բանակցությունները մատնված են ձախողման:
«Ազատություն» ռուսաստանյան ռադիոկայանը տեղեկացնում է, որ Պաղեստինի ղեկավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում նշում է, որ Ահմադինեժադն «իրավունք չունի խոսել պաղեստինցիների և Պաղեստինի մասին իրանական ժողովրդի անունից, որին նա ճնշում է և չէր ղեկավարի, եթե չկեղծեր ընտրությունները»:
Ուրբաթ օրը «Երուսաղեմի օրվա» առթիվ կազմակերպված ցույցի ժամանակ Իրանի նախագահը դատապարտել էր Իսրայելի հետ բանակցային սեղանին նստելու Պաղեստինի ղեկավարության պատրաստակամությունը: