06/09/2010 12:38
Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Շանհայում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» խաղարկության 2-րդ և 3-րդ տուրերում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղաց Շիրովի ու Կրամնիկի հետ և 5 միավորով Շիրովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինս 3-րդ տուրում պարտության է մատնել Վան Հաոյին, ով իր ակտիվում ընդամենը մեկ միավոր ունի և եզրափակում է աղյուսակը: Կրամնիկը վաստակել է 3 միավոր և չորս մասնակիցների շարքում ընթանում է երրորդ տեղում: