06/09/2010 14:45
ՏՄՊՊՀ. Տուգանքների չափերը զգալի կբարձրացվեն
«Մրցակցության օրենսդրության խախտումների համար տուգանքները բավականին ցածր մակարդակի վրա են գտնվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին փաստեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, հավելելով, որ դա ոչ միայն հանձնաժողովի կարծիքն է, այլ նաև միջազգային կազմակերպությունների:
Նա շեշտեց, որ այսօր տուգանքների ցածր մակարադակի պատճառով հնարավոր է, որ տնտեսվարող սուբյետկները նույն իրավախախտումները թույլ տան մի քանի անգամ:
Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ օրենսդրական փոփոխություններ են կատարվել մրցակցության մասին օրենքում և տուգանքների չափերը զգալի բարձրացվել են: ՏՄՊՊՀ-ն անցած շաբաթ օրենսդրական փաթեթն ուղարկել է շահագրգիռ գերատեսչություններին, որնց պատասխանները մի քանի օրից կստացվեն, փաթեթը վերջնական տեսքի կբերվի և կուղարկվի կառավարություն: