06/09/2010 19:15
Երիտասարդական հավաքականը մեկնեց Թբիլիսի
Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնեց Թբիլիսի, որտեղ սեպտեմբերի 7-ին կանցկացնի իր վերջին հանդիպումը 2011 թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Մեր ընտրանու մարզչական շտաբը` Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ, Վրաստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որը կկայանա ժամը 20:00-ին, հրավիրել է 17 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
Գևորգ Պրազյան «Արարատ»
Կարեն Իսրայելյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Արտաշես Առաքելյան «Կիլիկիա»
Գագիկ Դաղբաշյան «Բանանց»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Գրիշա Խաչատրյան «Բանանց»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան առանց ակումբ
Կիսապաշտպաններ
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Վալտեր Պողոսյան «Բանանց»
Հրաչ Յագան «Ստանդարդ», Բելգիա
Մասիս Ոսկանյան «Ռոզելար», Բելգիա
Արտակ Դաշյան «Մետալուրգ», Ուկրաինա
Արտակ Ալեքսանյան «Ուրալ», Ռուսաստան
Սարգիս Կարապետյան «Բանանց»
Հարձակվողներ
Զավեն Բադոյան «Իմպուլս»
Գևորգ Բադալյան «Բանիկ Մոստ», Չեխիա