06/09/2010 13:09
Կիևում մեկնարկել է ուկրաինա-հայկական բիզնես-ֆորումը
Այսօր Կիևի Առևտրաարդյունաբերկան պալատում մեկնարկել է ուկրաինա-հայկական բիզնես-ֆորումը:
Ինչպես հաղորդել են կաղմակերպիչները analitika.at.ua-ին, բիզնես-ֆորումին մասնակցելու նպատակով Ուկրաինա են ժամանել հայաստանյան 15 ընկերությունների ներկայացուցիչներ: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում է մեքենաշինության, բարձր տեխնոլոգիաների, ներմուծման-արտահանման, ինչպես նաև լայն սպառման ապրանքների արտադրության ոլորտները:
Բիզնես-ֆորումի շրջանակներում, որը կտևի սեպտեմբերի 6-իբ 8-ը, նախատեսված է նաև Հայաստանի և Ուկրաինայի Առևտրաարդյունաբերական պալատների միջև համաձայնագրի ստորագրում: