06/09/2010 11:25
Վատիկանը փորձում է փրկել մահվան դատապարտված իրանուհուն
Վատիկանը փորձում է Իրանի իշխանություններին համոզել` չեղյալ հայտարարել 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանի մահվան դատավճիռը, ով հայրենիքում դատապարտվել էր ամուսնական անհավատարմության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, իրանուհու ճակատագրով, ով երկու երեխայի մայր է, մտահոգված է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը:
Աշտիանիի դատավճիռը հասարակական մեծ արձագանքի է արժանացել: Բրազիլիայի իշխանությունը նույնիսկ առաջարկել է կնոջը ապաստան տալ, սակայն Թեհրանն այդ նախաձեռնությունը մերժել է: