07/09/2010 10:41
Կքննարկվեն Հայաստան-Բուլղարիա համագործակության հեռանկարները
Սեպտեմբերի 9-10-ը Երևանում տեղի կունենա Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստը:
Ինչպես հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը, նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, ներդրումների, տուրիզմի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր և միջին գործարարության , կրթության և գիտության, մշակույթի և քաղաքաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:
Նշենք, որ Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմը նախագահում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը:
Հայ-բուլղարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: