07/09/2010 17:09
Բ. Սահակյանն ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Լուդինգ» կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը կարևոր է համարել սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` այն համարելով մեր հետագա առաջընթացի ապահովման և Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը: