07/09/2010 12:46
Ռոման Ամոյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 6-ին մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը ասպարեզ մտան քաշային երեք կարգի մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչներից առավել վստահ մրցելույթներ ունեցավ Ռոման Ամոյանը (55 կգ, Երևան): Նա տպավորիչ հաղթանակներ տարավ Բուլղարիայի, Եգիպտոսի, Ճապոնիայի պատվիրակների նկատմամբ, այնուհետև զիջեց Իրանի ներկայացուցչին, գրավեց երրորդ տեղն ու պարգևատրվեց բրոնզե մեդալով:
Ռ. Ամոյանի թիմակիցներ Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածին) և Սարգիս Տոնոյանը (96 կգ, Երևան) մեկնարկային փուլերում ձախողվեցին և նույնիսկ ութնյակ չմտան:
Այսօր` սեպտեբերի 7-ին Հայաստանի հավաքականից մրցագորգ կելնեն Վահան Ջուհարյանը (60 կգ), Դենիս Ֆորովը (84 կգ) և գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը: 74 կգ քաշայինները կմրցեն սեպտեմբերի 8-ին: Այդ օրն իր ունակությունները կդրսևորի Արսեն Ջուլֆալակյանը: