07/09/2010 09:57
Պուտինը կկատարի Էրդողանին տված խոստումը
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կարծիքով` ռուսաստանյան մասնագետների աջակցությամբ Թուրքիայում Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարությունը կարող է իրականացվել: Նա նշել է, որ հիմքեր ունի ենթադրելու, որ «Թուրքիայի հետ նախագիծը մենք դրական կավարտենք»:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն, պատասխանելով Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օհանի հարցադրմանը, ՌԴ վարչապետն ընդգծել է. «Մենք խոսք ենք տվել Էրդողանին, որ կմասնակցենք այդ աշխատանքներին, և այդպես էլ կանենք»:
«Այժմ մեր խնդիրն է լուծել նավթատարը լցնելու հարցը, մենք համագործակցում ենք ռուսաստանյան ընկերությունների, ղազախստանյան գործընկերների և մեր ընկերների հետ», - հայտարարել է Վ.Պուտինը: