08/09/2010 12:38
Գևորգ Դանիելյանի Թբիլիսի կատարած այցի մանրամասնությունները
Սեպտեմբերի 1-ին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարար Զուրաբ Ադեաշվիլու հրավերով, այցելել է Վրաստան և մասնակցել այդ երկրի արդարադատության նախարարության նոր վարչական շենքի բացման արարողությանը։
Ինչպես հայտնեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը, այցի ընթացքում Գևորգ Դանիելյանը հանդիպումներ է ունեցել Վարչապետ Նիկոլայ Գիլաուրիի, արդարադատության նախարարի, ինչպես նաև նախարարության և դատախազության աշխատակիցների հետ։
Կողմերը պայմանավորվել են իրավական համագործակցության և փորձի փոխանակման շրջանակներում կազմակերպել նախարարության աշխատակիցների փոխադարձ այցելություններ` հատկապես իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, դատաիրավական բարեփոխումների, նոտարական գործունեության բարելավման հարցերով։