08/09/2010 10:10
Իրանը հասել է բենզինի ինքնաբավ արտադրության
Իրանը հասել է բենզինի ինքնաբավ արտադրության: Ինչպես երեքշաբթի երեկոյան հայտարարել է Իսլամական հանրապետության նավթի նախարար Մասուդ Միրկազեմին, այս ձեռքբերումը «ի չիք է դարձնում (միջազգային) պատժամիջոցների արդյունավետությունը, որոնք ուղղված են երկրի էներգետիկ ներուժը վնասելուն»:
Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մ. Միրկազեմին հայտնել է, որ ներկայումս Իրանի նավթավերամշակող գործարաններում օրական արտադրվում է 66.5 մլն լիտր բենզին: Ավելի վաղ այնտեղ արտադրվում էր 40 մլն լիտրից ոչ ավելի, և ևս 20 մլն ստիպված էին ներկրել արտասահմանից, հաղորդում է Պրայմ-Տասսը` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: