08/09/2010 11:45
Սպիտակ տունը խորհուրդ չի տալիս այրել Ղուրանը
Միջոցառումները, որոնք ուղեկցվում են Ղուրանի այրմամբ, կարող են լրջորեն ազդել ամերիկյան զորքերի վրա, որոնք ներգրավված են մահմեդական երկրներում իրականացվող գործողություններում: Համաձայն «ՌԻԱ Նովոստիի», այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը:
Նշենք, որ Ֆլորիդայում ամերիկյան եկեղեցիներից մեկի հոգևորականը կոչ է արել ծխականներին հերթական անգամ սեպտեմբերի 11-ը հիշատակելիս` հրապարակավ այրել Ղուրանի մի քանի օրինակ:
«Նման գործողությունների իրականացումը չի կարող աննկատ մնալ այնպիսի երկրներում, ինչպիսին է Աֆղանստանը, որտեղ կարող են վնասել մեր զորքերին»,- ասել է Գիբբսը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը նույնպես հայտարարել էր, որ խորհուրդ չի տալիս իրականացնել նմանատիպ գործողություններ և կտրականապես դատապարտում է անցկացման գաղափարը: