08/09/2010 10:44
Ջոն Լենոնի մարդասպանը դեռ երկար կմնա բանտում
Նյու-Յորքի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման վարչությունը 6-րդ անգամ մերժել է Մարկ Դեյվիդ Չեփմենի խնդրանքը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել 1980թ-ից` Ջոն Լենոնին սպանելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը` վկայակոչելով ամերիկյան CNN հեռուստաընկերությանը:
Հաջորդ անգամ Չեփմենը կարող է միջնորդություն ներկայացնել պայմանական-վաղաժաման ազատման համար 2012թ.-ի օգոստոսին, նշվում է վարչության մամլո հաղորդագրության մեջ: Մերժման պատճառները փաստաթղթում չեն նշվում:
Ջոն Լենոնի այրին` Յոկա Օնոն ավելի վաղ վարչություն էր ուղարկել նամակ` խնդրանքով, որպեսզի մերժեն Մ. Չեփմանի վաղաժամ ազատումը բանտից:
Ջ. Լենոնի մարդասպանի վաղաժամկետ ազատման մասին հացը մերժվել էր 2000, 2002, 2004 և 2006թթ.-ին: