08/09/2010 09:51
Հրեաները դիմավորում են 5771 թվականը
Այսօր համայն աշխարհի հրեաները նշում են տարվա գլխավոր տոներից մեկը` Նոր Տարին: Համարվում է, որ Աստված հենց այդ օրն է ստեղծել առաջին մարդուն` Ադամին:
Հրեական Նոր տարին` Ռոշ Աշանան թարգմանաբար նշանակում է «գլուխ, տարվա սկիզբ»:
Նոր տարվա նախօրեին հրեաները շնորհավորում են միմյանց` մաղթելով. «Թող այս տարի միայն լավը գրվի ձեր մասին»: Ըստ հրեական ավանդության, համարվում է, որ երկնքում` Կյանքի հաստ գրքում գրված են աշխարհում ապրող բոլոր մարդկանց անունները: Ռոշ Աշանայի օրերին (2օր) Աստված նշում է այդ գրքում, թե ինչ ճակատագիր է սպասվում այս կամ այն մարդուն: Այստեղից էլ առաջացել է մաղթանքը:
Նշենք, որ նախքան տոնական ճաշկերույթի սկիզբը հրեաների մոտ այսօր ընդունված է մեղրով խնձոր ուտել: Ճաշկերույթի ժամանակ մատուցվում է ձուկ, նուռ, գազարից և այլ բանջարեղեններից պատրաստաված ուսեստներ, որոնց անվանումները կապ ունեն բարի իրադարձությունների հետ:
Այս օրը հրեաները միմյանց նվերներ են նվիրում և շնորհավորում այլ երկրներում բնակվող ազգականներին և ընկերներին: