08/09/2010 11:06
ԱՄՆ-ն ավելացրել է երկիր մուտքի վճարները
ԱՄՆ-ն ավելացրել է երկիր մուտքի վճարները: Արտասահմանցիները, որոնք իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել ԱՄՆ, այսօրվանից այցելությունից առաջ պետք է վճարեն ոչ թե 10 դոլար, ինչպես նախկինում, այլ` 14:
Հավելյալ վճարի մասին հայտարարել է ԱՄՆ մաքսային և սահմանային վարչությունը, դա պատճառաբանելով սահմանը հատողների հաշվառման էլեկտրոնային համակարգի աշխատանքի ապահովման ծախսերի վճարման անհրաժեշտությամբ, հաղորդում է top.rbc.ru-ն:
Առանց մուտքի վիզայի ռեժիմը մի շարք երկրների քաղաքացիներին թույլ է տալիս զբոսաշրջության կամ կարճ բիզնես-այցելության նպատակով մեկնել ԱՄՆ առանց մուտքի արտոնագիր ստանալու:
Այդ ծրագրով ԱՄՆ կարող են մուտք գործել Անդորայի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Իտալիայի, Սան-Մարինոյի, Բելգիայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Բրունեյի, Հարավային Կորեայի, Սլովակիայի, Չեխիայի, Լատվիայի, Սլովենիայի, Դանիայի, Լիխտենշտեյնի, Իսպանիայի, Լիտվայի, Շվեցիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մոնակոյի, Հունաստանի, Նիդերլանդների, Հունգարիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիները: