10/09/2010 13:49
ՀԱՕԿ-ը 20 տարեկան է
2010 թ. լրանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20 տարին: Այդ առթիվ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Աշխատանքների կազմակերպման համար ՀԱՕԿ-ի գործկոմի վերջին նիստում ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին ՀԱՕԿ-ի փոխնախագահներն ու գործկոմի անդամները: Տոնական արարողությունները տեղի կունենան նոյեմբերի 13-14-ին: Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից, միջոցառումներին մասնակցելու համար կհրավիրվեն ՄՕԿ-ի, ԵՎՕԿ-ի և տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: