10/09/2010 12:44
Հարավային Օսիան նույնպես սգո օր է հայտարարել
Հարավային Օսիայում այսօր սգո օր է հայտարարված` կապված նախօրեին Վլադիկավկազի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը: Այդ մասին հրամանագիր է ստորագրել Հ.Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտին:
«Այս ողբերգալի պահին Հարավային Օսիայի ժողովուրդը մեր հյուսիսօսական եղբայրների կողքին է, որովհետև մենք մեկ ազգ ենք, և այսօր մենք մեկ ընդհանուր ցավ ունենք բոլորիս համար», - հայտարարել է Կոկոյտին և հավելել, որ Հարավային Օսիան նույնպես վճռական է ահաբեկչության հեղինակներին հայտնաբերելու և պատժելու հարցում:
Հիշեցնենք, որ Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում` հայեր:
Սեպտեմբերի 10-ը սգո օր է հայտարարված Հյուսիսային Օսիայում: