10/09/2010 12:23
Վաշաձե. Վրաստանը պատրաստ է երկխոսել Մոսկվայի հետ
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն պատրաստ է Ռուսաստանի հետ վերականգնել երկու երկրների միջև համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները` միաժամանակ սկսելով երկխոսությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի առումով տարածքային խնդիրների շուրջ: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն:
«Ես պատրաստ եմ հանդիպել իմ ռուս գործընկերոջ` նախարար Լավրովի հետ: Մենք հանդես ենք գալիս խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնությամբ: Սակայն, նախքան այդ, դիմում ենք պաշտոնական Մոսկվային` սկսել վրացական օկուպացված տարածքներից դուրս գալու գործընթացը», - ասել Վաշաձեն:
Որպես առաջին նախապայման, ըստ վրաստանյան կողմի, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը «գրավյալ տարածքներից» և անհրաժեշտ պայմաններ ստեղծի փախստականների ու բռնի տեղահանվածների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի իրենց տները վերադառնալու համար: