10/09/2010 10:41
Եվս մեկ զոհ` Վլադիկավկազի ահաբեկչության հետևանքով
Նախօրեին Վլադիկավկազի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է ևս մեկով. 17-րդ զոհը մահացել է տեղի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ մահապարտը նախօրեին մոտավորապես ժամը 11.00-ին ռումբ է պայթեցրել Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ: Հայտնի է, որ այս պահի դրությամբ զոհվել է 17 մարդ, այդ թվում ` մահապարտը, իսկ տուժածների թիվը հասնում է 138-ի:
Զոհվածների ցուցակին, որը հրապարակել է Վլադիկավկազի քաղաքապետարանը, կարող եք ծանոթանալ այս նյութի ռուսալեզու էջում: Նրանց մեջ կան նաև հայկական ազգանուններ…